Հունվարի 9-ին, ժամը 13-ին «Մուսա լեռ» հյուրանոցային համալիրում (Դավիթ Բեկի 1/5) տեղի է ունենալու Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հերթական 7-րդ համագումարը:

ՍԴՀԿ մամուլի դիվանի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Ի սկզբանե համագումարը նախատեսված էր անցկացնել Երևան քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկում: Այդ նպատակով դիմում էր ներկայացվել մի շարք հյուրանոցների (»Կոնգրես" հյուրանոց, «Անի Պլազա», «Երևան» հյուրանոց և այլն) և բոլորից մերժում է ստացվել: Կուսակցությունը նաև դիմել է ՀՀ Կառավարություն` Կառավարության նիստերի դահլիճը վարձակալելու նպատակով , սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել":