Հունվարի 8-ից Վրաստանն ու Ռուսաստանը երեք օրով վերականգնում են ուղիղ չվերթները Թբիլիսի-Մոսկվա եւ Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ ուղղություններով:
Նշենք, որ ռուսական կողմը թույլատրել է Georgian Airways ընկերությանը հունվարի 8-ին, 9-ին եւ 10-ին չարտերային 5 թռիչք իրականացնել դեպի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ:
Մինչ այդ, ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ վրացական կողմը դիմել է իրենց՝ նման խնդրանքով, սակայն Վրաստանի իշխանությունները հերքել էին այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա վրացական մասնավոր ավիաընկերություններից մեկն է եղել:
Հիշեցնենք, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ չվերթները դադարեցված էին 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո:




























