Audi ընկերությունը սահմանել է առանց վերալիցքավորման էլեկտրամեքենայի ընթացքի հեռավորության ռեկորդ։ Audi A6 Sportback e-tron մոդելը հաղթահարել է 1 338 կիլոմետր առանց կանգառների։ Նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Մինչ այդ ռեկորդը պատկանում էր ամերիկյան Lucid Air Grand Touring սեդանին, որն անցյալ տարի առանց կանգառների անցել էր 1 205 կիլոմետր։ Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտնել է Carscoops-ը։
Վազքը կատարել է լեհ ավտոարշավորդ Միկո Մարչիկը՝ Եվրոպայի ռալիի չեմպիոնը։ Երթուղին անցել է Լեհաստանի տարածքով և լեռնային հատվածներով, խոշոր քաղաքներով, ներառյալ Կրակովն ու Վարշավան, ընդ որում՝ ճանապարհի մի մասն անցել է խիտ երթևեկության պայմաններում։ Վերջնակետը եղել է Հել թերակղզին։
Մոդելի ընթացքի սերիական պաշարը կազմում է մոտ 681–776 կիլոմետր, այսինքն՝ փաստացի արդյունքն ավելի քան մեկուկես անգամ գերազանցել է անձնագրային ցուցանիշները։ Էներգիայի միջին ծախսը կազմել է 7,09 կՎտ⋅ժ՝ 100 կիլոմետրի համար։ Audi A6 Sportback e-tron-ի 367 ձիաուժ հզորությամբ, հետևի քարշակմամբ ուժային համակարգն ապահովում է 0-ից մինչև 100 կմ/ժ արագացում 5,4 վայրկյանում։
Այժմ Մարչիկին են պատկանում ռեկորդներն ինչպես էլեկտրամեքենաների, այնպես էլ ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների համար։ 2025 թվականին նա սահմանել է մեկ բաք վառելիքով առավելագույն ընթացքի նվաճում դիզելային Skoda Superb-ով (գրեթե 3 հազար կիլոմետր առանց լիցքավորման)։





























