Նախիջեւանի ոստիկանությունը ձերբակալել է շիաների Աշուրայի օրվա կապակցությամբ մզկիթում հավաքված 150 հավատացյալների:
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ասաֆ Գուլիեւը նշել է, որ ոստիկանությունը ձերբակալել է այն անձանց, ովքեր չեն ցանկացել, որ իրենց տները քանդվեն։
Միջադեպին ներկա գտնվողները նշել են, որ ոստիկանությունը արհամարհել է Աշուրայի հիշատակման արարողությունը եւ մասնակիցների հետ վարվել դաժանաբար։




























