Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին ռուսաստանցի իր գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդեւին, հրավիրել է մասնակցելու խորհրդային զորքերի կողմից ֆաշիստական «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 65 ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին հունվարի 7-ին հայտարարել է պետության ղեկավարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մարիուշ Խանդելիկը: ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ վերջինս հույս է հայտնել, թե Մեդվեդեւը կայցելի Լեհաստան։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի եւ Չեխիայի նախագահներ՝ Նիկոլա Սարկոզին եւ Վացլավ Կլաուսը արդեն հաստատել են միջոցառմանը մասնակցելու իրեն մտադրությունը։
Խանդելիկը հայտնել է, որ միջոցառմանը կժամանի նաեւ Եվրակառավարության 100 հոգուց բաղկացած պատվիրակությունը։ Լեհաստանի նախագահի աշխատակազմի քարտուղար Պավել Վիպիչը հայտարարել է, որ Մեդվեդեւը դեռեւս չի հաստատել իր մասնակցությունը։
«Օսվենցիմի» ազատագրմանը նվիրված միջոցառումները տեղի կունենան հունվարի 27-ին։




























