«Ներկայումս պաշտոնական Աշգաբադի օրակարգում չկա Ադրբեջանի դեմ միջազգային արբիտրաժում դատական գործ հարուցելու հարցը` կապված կասպյան վիճելի հանքավայրերի հետ»,- այս մասին Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպան Անամամեդ Մամեդովը:
Սակայն, դեսպանի խոսքով, Թուրքմենստանը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող է օգտվել միջազգային դատական մարմիններից` վիճելի հարցերը լուծելու համար, սակայն, այդուհանդերձ, Թուրքմենստանի նախագահ Կուրմանբեկ Բերդիմուհամեդովը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանն իրենց համար եղել եւ լինելու է եղբայրական երկիր ու գործընկեր:




























