Այսօր` հունվարի 8-ին լրանում է լեգենդար երգիչ, ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի ծննդյան 75-րդ տարեդարձը: Լեգենդար երգչի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Սմիթսոնյան ինստիտուտը երկու ցուցահանդես է բացելու` Վաշինգթոնում եւ Լոս Անջելեսում: Միջոցառում է նախատեսված նաեւ Փրեսլիի տանը` ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, որին մասնակցելու են երգչի կինը եւ դուստրը:

Հիշեցնենք, որ Էլվիս Փրեսլին մահացել է 1977 թվականին` 42 տարեկան հասակում: 1950-60-ական թվականներին նրա բազմաթիվ երգեր հիթեր էին, որոնք այսօր էլ հեռարձակվում են ամբողջ աշխարհում: Հաղորդում է «Ազատություն»-ը: