Երեւանի «Բանանցի» երիտասարդ եւ հեռանկարային կիսապաշտպան Արտակ Դաշյանն այս օրերին ստուգումներ է անցնում Դոնեցկի «Մետալուրգում»։ Նա ընդամենը 20 տարեկան է, բայց հասցրել է իրեն ցույց տալ որպես լավ խաղացող, ով շատ բան կարող է անել դաշտում։ Ցավոք, 2009-ին Դաշյանը բազմաթիվ վնասվածքներ ունեցավ, ինչը թույլ չտվեց նրան լիարժեք դրսեւորվել։ Բայց նա կարողացավ վերջնականորեն ապաքինվել եւ այժմ փորձում է հաստատվել ուկրաինական ամենահեղինակավոր թիմերից մեկում։
Այսօր «Մետալուրգի» հետ Դաշյանը կմեկնի Անթալիա, որտեղ նշանակված է ուսումնամարզական հավաքը։
Նշենք, որ թիմի կազմում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը։




























