Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը լքել է Դոնեցկի «Մետալուրգը», ուր տեղափոխվել էր 2008 թվականին։ Իրադարձությունների նման զագացումն ամբողջությամբ տրամաբանական է, քանի որ Արարատը հազվադեպ էր դաշտ դուրս գալիս եւ, փաստորեն, զրկված էր խաղային փորձից։ Սա իր բացասական անդրադարձն ունեցավ ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստի խաղերի վրա։

Ենթադրվում է, որ Արարատն իր կարիերան կշարունակի «Բանանցի» կազմում, որտեղ նախկինում խաղացել է եւ 2007 թվականին դարձել Հայաստանի առաջնության գավաթակիր։

Առաքելյանն ունի մարտնչող բնավորություն։ Հուսանք, որ իրադարձությունների այս տեսակ զարգացումը բացասական հոգեբանական հետեւանքներ չի թողնի նրա վրա։