Օգոստոսի 24-ին ոստիկանության ծառայողները Երեւանի Սունդուկյան փողոցի տներից մեկի բակում` պլաստմասե դույլի մեջ, հայտնաբերել են 50 սմ, իսկ պենոպլաստե արկղի մեջ՝ 35 սմ բարձրությամբ ապօրինի աճեցված կանեփանման բույսեր:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե 1962 թ. ծնված Վոլոդյա Հ.-ն հայտնել է, որ բույսերն աճեցրել է թմրանյութ պատրաստելու եւ օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























