Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի աշխատակազմի ղեկավար Մանսուր Ազամը երկրի նախագահի անունից շնորհավորել է Սիրիայի հայոց թեմի Սուրբ Ծնունդը։ Այս մասին հաղորդում է Syrian Arab լրատվական գործակալությունը։

Ազամն այցելել է Դամասկոսում գտնվող հայկական եկեղեցի եւ հանդիպել եպիսկոպոս Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ։ Վերջինս իր հերթին շնորհակալություն է հայտնել Բաշար ալ Ասադին եւ աղոթել, Սիրիայի ապահովության եւ երկրի նախագահի հաջողություների համար։

Նալբանդյանը հատկապես ընդգծել է Սիրիայում ազգային միասնության եւ հայ համայնքի համախմբվածության փաստը։