Հունվարի 9-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի թեմական խորհրդի հրավերով պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի մամլո դիվանից:
Մինչ մեկնումը Նորին Սրբությունը միաբանների թափորով Վեհարանից առաջնորդվել է Մայր Տաճար, ուր կատարվել է աղոթք Վեհափառ Հայրապետի ապահով և բարեհաջող ճամփորդության համար:




























