Օգոստոսի 25-ին, ժամը 19.15-ին, 25-ամյա Դավիթ Ա.-ից ոստիկանության Ջրվեժի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ պայմաններում, իր բնակարանից գողացել են ոսկյա շղթա` պատճառելով 100 հազար դրամի նյութական վնաս: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթ Ա.-ի բնակարանի ննջասենյակի պահարանից գողությունը կատարել է վերջինիս հյուրընկալված, 18-ամյա Արշակ Դ.-ն:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Արշակ Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:




























