Օգոստոսի 25-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի  եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները,  օպերատիվ տվյալներն իրացնելիս, Վարդանանց փողոցի թիվ 28/1 շենքի բակից զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով  բերման են ենթարկել 45-ամյա Սարգիս Ա.-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:

Նրա  մոտ  խուզարկությամբ հայտնաբերվել է  «ՏՏ» ատրճանակ`  պահունակով, եւ   9 մմ տրամաչափի 3  փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: