ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «2012-2013 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին»:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով սահմանվել է 2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել «Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր»` 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին:
ՀՀ ԿԳ նախարարի նույն հրամանի համաձայն կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:
Դասագրքերի ներդրումային գումարների չափերը` համաձայն կից ներկայացված հավելվածի:




























