Բելառուսական եւ ռուսական պատվիրակությունները կրկին չեն կարողացել փոխզիջումային որոշման գալ Ռուսաստանից նավթի արտահանման հարցում։ Բանակցությունների հերթական փուլն անարդյունք կերպով Մոսկայում ավարտվել է հունվարի 9-ին։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», նավթային բանակցություններում ռուսական կողմն անտեսում է Մինսկի շահերը։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ բելառուսական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի գլխավորությամբ, արդեն Մինսկ է վերադարձել։
Բանակցությունների ավարտին կողմերը դրանք շարունակելու պատրաստակամություն են հայտնել։



























