«Տրանսֆորմերները» սագայի հերոսների հանդեպ չինացի անչափահասի սերը հանգեցրել է նրան, որ 14-ամյա երիտասարդը սկսել է բենզին խմել եւ տառապում է մտավոր հետամնացությամբ: Չինաստանի Սիչուան նահանգի Իբին քաղաքի բնակիչը 9 տարեկան հասակից ամեն օր բենզին է խմել, որպեսզի «կուտակի էներգիան եւ դառնա ազնիվ զինվոր` „Տրանսֆորմերները“ մուլտիպլիկացիոն սագայի հերոսների նման»: երեխայի ծնողների խոսքով, սկզբում տղան «խաղում էր» կրակայրիչում առկա բենզինով, որոնք գողանում էր իրենց ընտանիքին պատկանող խանութից: Ժամանակի ընթացքում երեխան անցել է արդեն ընտանեկան մոտոցիկլետի վառելիքի օգտագործմանը:

Երբ ծնողները բացահայտել են իրենց տղայի այդ ձգտումը եւ փակի տակ պահել մոտոցիկլետը, նա սկսել է գաղտնի բենզին գողանալ հարեւանների մեքենաներից: Տղայի հայրը պատմում է, որ նա խմում էր օրական 2-3 շիշ բենզին: Հուսահատված ծնողները դիմել են բժիշկներին, սակայն մասնագետների հավաստմամբ, երեխայի մոտ արդեն ուժեղ կախվածություն է առաջացել բենզինից, որը ոչ միայն խախտել է նրա հոգեկան կայունությունը, այլ նաեւ ֆիզիկապես հյուծել է երիտասարդ օրգանիզմը:

Այդուհանդերձ, Չինաստանի կինոթատրոնները շարունակում են հարյուրավոր ունկնդիրներ գրավել ցուցադրելով «Տրանսֆորմերները. Ընկածների վրեժը» բլոկբաստերը: Վերջին մի քանի շաբաթում Չինաստանում այդ ֆիլմի վարձույթից ստացվել է 58,4 միլիոն դոլար: Հաղորդում է «Ունիան.նետ»-ը: