Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հրատարակել է Երկրագնդի «ամենաթեժ կետերի» 2010 թվ. տասնյակը՝ Հյուսիսային եւ Հարավային Կովկասների հիմնախնդիրները դնելով ութերորդ հորիզոնականում։ Պարբերականի փորձագետները առաջին տեղը տվել են Իրանին, որն անվանվել է «համար առաջինը միջազգային գլխացավանքներից»։
Երկրորդ տեղը հատկացվել է Պակիստանի եւ Աֆղանստանի իրադարձություններին։ Երրորդ տեղում իսրայելապաղեստինյան հիմնախնդիրն է։ Այնուհետեւ գալիս է Եմենը, հինգերորդ տեղում Սուդանն է։ Զիմբաբվեն զբաղեցնում է վեցերորդ տեղը, նրան հետեւում են չինական Սին-Ձյանը եւ Տիբեթը։
Հյուսիսային եւ Հարավային Կովկասների հիմնախնդիրները դրվել են ութերորդ հորիզոնականում։ Ընդ որում նրանք վստահ են, որ «եթե անգամ 2010-ին ամբողջ աշխարհում հանգիստ լինի, ապա այդ տարածաշրջանում անպայման անախորժություններ կլինեն։ Այլ հարց է, թե ի՞նչ բարդության»։
Ցուցակը եզրափակում են Բելգիան եւ Իտալիան։




























