«Վարչական ահաբեկչության լծակները աշխատավոր զանգվածների վրա չի գործում, ընչազուրկ մասսաններին էլ ընտրակաշառք չի բաժանվել, առայժմ»,- այդ մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց մարքիստական կուսակցության առաջնորդ, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Դավիթ Հակոբյանը՝ մեկնաբանելով ընտրությունների ընթացքը:
"Ինձ թվում է՝ հիմնական հարվածը նրանք ուղղելու են լցոնումների, մեռած հոգիների եւ կարուսելի վրա: Այսինքն, հանձնաժողովների մակարդակով պիտի խախտումները կատարեն: Մինչեւ 8-ը դա ցույց կտա: Այսպես, թե այնպես, էքզիթ-պոլի տվյալներով առաջատարը ընդդիմության երկու ճյուղերն են, մերը եւ ՀԱԿ-ը: Նրանք (իշխանության թեկնածու Արա Սիմոնյանը- NEWS.am) երկու անգամ ետ են ընկնում.,- ասաց գլխավոր մարքսիստը եւ հավելեց. «Նրանք կարող են մանդատը գողանալ միայն կոշտ եղանակով: Մենք իմեննո դա էլ սպասում ենք: Բայց արգանիզովաննի հոսք իրենց կողմից մենք չենք տեսնում: Միաժամանակ, այդ վարչական լծակները աշխատավոր զանգվածների վրա չի գործել, դա է ցույց տալիս ակտիվություն չկա»: Ըստ Հակոբյանի՝ կեղծիքները հիմնականում լինելու են հանձնաժողովների մակարդակով, «էժանագույն խախտումներով, որպեսզի գողացված մանդատը էժան նստի իրենց վրա»:




























