2012 թվականի հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 13.3 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 81.3%-ով (6 մլրդ դրամով): Նման կտրուկ աճը պայմանավորված է հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ 2012 թ. լրացուցիչ հարկային պարտավորությունների սահմանմամբ:
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում եւ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն հանքարդյունահանողները պետք է վճարեն ռոյալթիներ (բնօգտագործման վճար), նախկին բոնուսների, կոնցեսիոն վճարի, բնօգտագործման վճարների եւ ռոյալթիների փոխարեն:




























