Օգոստոսի 31-ին, ժամը 00.05-ին, Երեւանի 16-րդ թաղամասի թիվ 20 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21051» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «ՎԱԶ-21051»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























