Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 30-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հյուսիս-արևմտյան քամու պոռթկումների ուժգնությունը կարող է հասնել մինչև 20-23 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանի որոշ հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +23+25։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +21+23,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +14+18,

Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19,

Տավուշում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,

Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+26,

Արմավիրում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+21։