Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 16.30-ին Երեւանում կայանալու է Հայ հեղափոխական դաշնակցության հանրահավաքը: Միջոցառումը, որ կազմակերպվել է ի նշան բողոքի հայ-թուրքական արձանագրությունների դեմ, կայանալու է Ստեփան Շահումյանի անվան հրապարակում:

Հանրահավաքից հետո կազմակերպիչները մտադիր են երթ կատարել դեպի Սահմանադրական դատարան, որը հունվարի 12-ին քննարկելու է հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական փաստաթղթերը՝ երկկողմ հարաբերությունների հաստատման մասին:

Հանրահավաքին եւ հաջորդող երթին բացի դաշնակցությունից՝ մասնակցելու են նաեւ 14 քաղաքական եւ հասարակական ուժեր:

Հանրահավաքի մասնակիցները հանդես են գալու հայտարարությամբ եւ դրա պատճենը հանձնելու են երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: