Երեկ՝ օգոստոսի 2-ին, հերթական քարաթափումն է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 20:43-ին ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 67-րդ կմ-ում՝ Նեղոս գյուղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ավտոճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարական վարչության պետի տեղակալ Լեւոն Դալլաքյանը դեպքի վայրից հայտնեց, որ քարաթափումը լուրջ չէ, ընդամնեը մի քանի քար է ընկել ճանապարհի եզրին, որը երթեւեկությանը բացարձակ չի խանգարում: «2-3 քար է ընկել` մոտ 100 կիլոգրամանոց, որը ճանապարհի ոչ երթեւեկելի հատված է ընկել, ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի