Միասնական եկամտային հարկի ներդրման պարագայում եկամտահարկը բարձրանում է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա անհիմն է համարում այն պնդումները, թե աշխատողների համար ոչինչ չի փոխվում: «Երկու նախարար (նկատի ունի ֆինանսների եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին,-խմբ.) նստեն, ու տնտեսագիտության վերաբերյալ անմակարդակ հայտարարություններ անեն, վերջում հարկայինով հաթաթա տան, վեր կենան գնան: Հարկային մարմինները զինված ուժեր չեն առայժմ, որ գնան տնտեսվարողների հախից գան»,- ասաց Հ. Բագրատյանը:
Պատգամավորի կարծիքով՝ կենսաթոշակային բարեփոխումները կհանգեցնեն կենսաթոշակաին ֆոնդի իսպառ վերացմանը՝ կենսաթոշակները վերածելով նպաստների: «Ջնջում եք պետական կենսաթոշակային համակարգը, սա այնպիսի հարված է, որից ետ գալ չի լինում: Հրաժեշտից առաջ Տիգրան Սարգսյանն այս քայլն էր ուզում անել»,- հայտարարեց նախկին վարչապետը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























