Չինաստանի հարավային Գույչժոու նահանգում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 7 մարդ է զոհվել․ տեղի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ 19-ամյա վարորդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով 1:42-ին, Գույչժոու նահանգի Լունլի գավառում։ Տեղի հասարակական անվտանգության վարչությունից հայտնել են, որ 19-ամյա վարորդը 5-տեղանոց ավտոմեքենայում 7 մարդ է տեղափոխել։ Մեքենան բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված ծանր քարշակի կիսակցորդի ետնամասին։
«Պատահարի հետևանքով մարդատար ավտոմեքենայում գտնվող բոլոր 7 անձինք, այդ թվում՝ վարորդն ու ուղևորները, զոհվել են», — նշված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից հավելել են, որ փորձաքննության արդյունքներով Վան ազգանունով վարորդի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 66 միլիգրամ՝ 100 միլիլիտրում։ Վթարի հանգամանքների քննությունն ու հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։





























