Հանրապետություն թափանցած տաք օդային հոսանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին հանրապետության տարածքում կիշխի առավելապես առանց տեղումների, տաք եղանակ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայպետհիդրոմետ»-ի օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

Նրա տեղեկացմամբ, պայմանավորված տաք օդային հոսանքների ներթափանցմամբ եւ ամպամածությամբ, առաջիկա երկու օրերին սպասվում է գիշերային ջերմաստիճանի 7-8 աստիճանով բարձրացում հանրապետության ամբողջ տարածքում։ Զարուհի Պետրոսյանի խոսքով, հունվարի 12-ին եւ 13-ին տեղումներ կդիտվեն գրեթե բոլոր շրջաններում՝ բարձրադիրներում ձյան, առավել ցածրադիր վայրերում՝ անձրեւի տեսքով։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում եւ հանրապետության մյուս շրջաններում կդիտվի -3 +5 տաքություն։

«Հայպետհիդրոմետ»-ի օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետի տրամադրած տվյալների համաձայն՝ Երեւանի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով տեղումներ հնարավոր են հունվարի 13-ի գիշերը։