Երեկ վարչապետի որոշմամբ եւ իրենց դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռուբիկ Քոչարյանը եւ Արտաշես Բեյբուրթյանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Որն է դրա պատճառը` երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր:

Իշխանական կուլիսներում լուրեր են շրջում, որ այս պաշտոնանկությունները պայմանավորված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հակասություններով»,- գրում է «Հայկական ժամանակը»: