Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ներխուժել են Լիբանանի օդային տարածք եւ միջին բարձրությունից ինտենսիվ հետախուզական թռիչքներ են իրականացնում այդ երկրի հարավային շրջաններում:
Իսրայելական ինքնաթիռները երկու անգամ հայտնվել են նաեւ Բեյրութի արվարձանների օդային տարածքում, որտեղ գտնվում են արմատական շիաների «Հզբոլլահ» խմբավորման շտաբներն ու գրասենյակները:
ՄԱԿ-ի՝ Լիբանանում գտնվող ժամանակավոր ուժերի հրամանատարությունը Իսրայելից պահանջել է դադարեցնել ռազմաօդային ուժերի ներխուժումը հարեւան երկրի օդային տարածք:
«Երկնագույն սաղավարտների» պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Թենենթիի խոսքով, «նման գործողությունները հանգեցնում են լարվածության աճի եւ ի չիք են դարձնում կայունություն հաստատելու խաղաղապահների ջանքերը»: Նա ընդգծել է, որ իրենք իսրայելական ուժերի թռիչքները դիտում են որպես «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի լուրջ խախտում»:




























