ԱՄՆ-ը ծրագրում է ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները։ The Telegraph-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Պարսից ծոցում ամերիկյան զինված ուժերի հրամանատար Դեյվիդ Պետրեուսը։

Ընդ որում, հրամանատարը չի մասնավորեցրել ծրագրի մանրամասնությունները՝ միայն հաղորդել է, որ զինվորականները դիտարկում են տարածաշրջանում իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները։

Միջուկային օբյեկտները հստակորեն կարող են ռմբակոծման առարկա դառնալ։ Այդ գործողությունների արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե ով եւ ինչպես դա կիրականացնի ու ինչ զինվածությամբ",- հայտարարել է հրամանատարը։

Պետրեուսի խոսքով, Իրանի ռմբակոծման սցենարները չքննարկելը «անպատասխանատվություն կլիներ շտաբի» կողմից։ Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, Արեւմուտքը նախկինի պես դեռ հնարավորություն ունի ամեն ինչ լուծել դիվանագիտական լծակների միջոցով։