Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է այսօր`սեպտեմբերի 5-ին, ժամը 08.31-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:
Տեղադրություն




























