Հայամետ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Մարկ Կիրկան եւ այլոք առաջարկում են նամակով դիմել նախագահին՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Նամակը պարունակում է կոչ Օբամային՝ հարաբերությունների բարելավումն ու հայոց ցեղասպանության ճանաչումն իրարից առանձնացնելու մասին:

Նամակի հեղինակները նշում են, որ պետքարտուղարությունը ապրիլի 22-ին ողջունել էր Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման մասին համաձայնագիրը, իսկ երկու օր անց ԱՄՆ նախագահը չճանաչեց ցեղասպանությունը: Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանը հավատարիմ է մնացել «ճանապարհային քարտեզին», մինչդեռ Թուրքիան խախտել է պայմանավորվածությունները: Կոնգրեսմեններն ԱՄՆ նախագահին խնդրում են, որ նա ճանաչի ցեղասպանությունը եւ շարունակի Թուրքիայից պահանջել բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: