Այսօր գիշեր՝ ժամը 1.53-ի սահմաններում Մոսկվա է ժամանել ռուսաստանցի զբոսաշրջիկներով վերջին ինքնաթիռը ֆրանսիական Շամբերիից, որտեղից նրանք չէին կարողանում թռչել ուժեղ ձնաբքի պատճառով:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «Դոմոդեդովո» մայրաքաղաքային օդանավակայանը, վերջին չվերթը ժամանել է մոտ 35 ժամ ուշացումով:

Զբոսաշրջիկներին տեղափոխելու համար հունվարի 11-ին կատարվել է 7 չվերթ, որոնցից առաջինը ժամանել էր դեռ առավոտյան: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է եղել իրականացնել եւս վեց չվերթ:

Շամբերի օդանավակայանն շաբաթ օրվանից ամբողջությամբ փակ էր՝ ոչ թռիչքային եղանակի պատճառով: Ալպիական տարածաշրջանից Մոսկվա չեն կարողացել թռչել 1760 մարդ: