Եռօրյա կտրուկ աճից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքը Հայաստանի ֆինանսական շուկայում համեմատաբար կայունացել է: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 6-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412.79 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.07%-ով կամ 0.29 կետով:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 3.5 մլն դոլար: Առեւտրային նստաշրջանը բացվել է բավական բարձր` 1դոլար/413.5 դրամ փոխարժեքով, սակայն այնուհետ դոլարը սկսել է էժանանալ:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություններ չկան: Փոխանակման կետերի կողմից դոլարի առքի առավել տարածված փոխարժեքը շարունակում է մնալ 411 դրամը: Դոլարի վաճառքի առավել տարածված փոխարժեքը 414 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն հիմնականում գնանշվում է 1.26 դոլարի սահմաններում:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարն արժե 32.1998 ռուբլի: