ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները անցնելու կասկածանքով 2010թ. հունվարի 11-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Հ. Սիմոնյանը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նախաքննության տվյալներով Հ. Սիմոնյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Դ. Աթոյանի վարույթում նախապատրաստվող նյութերով դիտավորությամբ կատարել է հակաօրինական գործողություններ:

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: