Մեծ է շրջանակային համաձայնագրի՝ մինչեւ տարեվերջ ստորագրվելու հավանականությունը:

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ հնարավոր է ղարաբաղյան հակամարտության շրջանակային համաձայնագրի ստորագրում: Ըստ քաղաքագետի՝ Արեւմուտքն ու Ռուսաստանը ճնշումներ են գործադրելու Հայաստանի վրա, որ Երեւանը համաձայնի ստորագրմանը: «Եթե Հայաստանը փորձի տորպեդահարել համաձայնագրի ստորագրումը, կհայտնվի շատ վատ դրության մեջ: Միջնորդների առաջարկների էությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանը պարտավորվում է չհարձակվել 5 շրջաների վերադարձի փոխարեն: Այս դեպքում Բաքվի եւ Երեւանի միջեւ պայմանագրի ստորագումը բխում է ԱՄՆ եւ Ռուսաստանի ազգային շահերից»,- նշել է քաղաքագետը: