Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ եւ ձախ վերին եւ ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա Արամ Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք  վիճաբանել են Արամ Մ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան եւ պատճառել վնասվածքներ:

Արամ Մ.-ից ընդունվել է հաղորդում եւ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթաքունքային շրջանի սալջարդ` ձախից, ձախ արմնկային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արման Ս.-ն:

Պարզվել է, որ  ժամը 19.30-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի մշակույթի տան հարակից տարածքում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են նրա հետ, ծեծի ենթարկել եւ պատճառել  վնասվածքներ:

Արման Ս.-ից ընդունվել է հաղորդում եւ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են 32-ամյա Կառլեն Ե.-ն եւ 32-ամյա Զոհրաբ Ե.-ն:

Կառլեն Ե.-ն եւ Զոհրաբ Ե.-ն ձերբակալված են:

Կատարվում է քննություն: