Երեկ՝սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Արմավիրի մարզի մեծամոր քաղաքում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը: ԿԸՀ կայքում տեղադրված նախնական արդյունքներով,  Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում համայանքի ղեկավար ընտրված ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը իր օգտին ստացել է  3 128, իսկ նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը` Աշոտ Գրիգորյանը ստացել է 1 379 ձայն: Հարկ է նկատել, որ գեներալ Մանվել Գրիգորյանը այս անգամ սատարում էր ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանին: 

Մեծամոր քաղաքը ունի  8 975 ընտրող, սակայն գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների կազմել է 4 հազար 688:

Մարզի Ակնալիճ համայնքի ղեկավար ընտրված Գեւորգ Միսակյանը ստացել է 892 ձայն: Նրա մրցակից` Լեռնիկ Աբրահամյանը , ով գեներալ Մուրադ Աբրահամյանի եղբայրն է, իր օգտին ստացել է  624  ձայն: Ակնալիճը ունի 2 հազար 235 ընտրող, սակայն գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների կազմել է 1 541: