Սողոմոն Տարոնցի նրբանցքի բնակիչ, 29-ամյա Արմեն Արիստակեսյանը սեպտեմբերի 9-ին ժամը 22.30-ի սահմաններում տանը խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ բռունցքներով ծեծի է ենթարկել կնոջը` 37-ամյա Մարիամ Սարգսյանը, որից հետո՝ հուշանվեր դանակով դանակահարել նրան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Մարիամ Սարգսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից NEWS.am-ին փոխանցեցին, որ Մարիամ Սարգսյանի թեւը վիրահատել են եւ ներկա պահին նա արդեն լավ է:

Իսկ ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում եւ ձեռնարկվում միջոցառումներ՝ Արմեն Արիստակեսյանին հայտնաբերելու ուղղությամբ: NEWS.am-ի տեղեկություններով` Մարիամ Սարգսյանը աշխատում է «Էլլա» գիշերային ակումբում որպես պարուհի: