Հայաստանի կաթնամթերք արտադրող ընկերություններն այլեւս կաթնամթերքում սոդա չեն ավելացնում: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

Նրա խոսքով` կաթնամթերքին սոդայի ավելացումը առողջության համար վտանգավոր չէ, սակայն արգելվում է տեխնիկական կանոնակարգերով: Կաթնամթերք արտադրողները սոդա կիրառում են ամռան շոգերին կաթնամթերքը շուտ փչանալուց պահպանելու նպատակով: Մասնագետների մի մասն այն կարծիքին է, որ թթվասերի մեջ սոդայի ավեացումն, այնուամենայնիվ, կարող է առողջության համար վտանգավոր հետեւանքներ առաջացնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կաթնամթերք արտադրող որոշ ընկերություններ թթվասերում սոդա են ավելացնում: Սակայն որոշ ընկերություններ (օրինակ` «Թամարա») կտրականապես հերքել են, թե սոդա են ավելացնում թթվասերին: