ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւը փետրվարին կայցելի Հարավային Կովկաս: Տարածաշրջանային այցը կսկսվի Ադրբեջանից, ապա Սաուդաբաեւը կայցելի Հայաստան եւ Վրաստան:

Հիշեցնենք, որ Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում իր նախագահության տարում երկիրը կազմել է բազմակողմ եւ երկկողմ խորհրդակցությունների օրակարգ, որն ընդգրկում է ԵԱՀԿ անխտիր բոլոր պետությունները:

Համաձայն հաղորդագրության, այցերը կայանալու են ճգնաժամային իրավիճակների կամ հակամարտությունների կարգավորման գործընթացների շրջանակներում կամ կոնկրետ ոլորտներում անդամ-պետությունների ջանքերի համակարգման արդյունավետության ապահովման նպատակով: