«ЮКОС» նավթային ընկերության նախկին սեփականատեր, ռուսաստանցի օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին դարձել է «Знамя» հանդեսի գրականության մրցանակակիր։ Ինչպես այս մասին տեղեկացնում է «Вести»-ին, վկայակոչելով Խոդորկովսկու փաստաբաներին, Նա մրցանակը ստացել է «Երկխոսություն Լյուդմիլա Ուլիցկայի հետ» ստեղծագործության համար։ Նախկին գործարարը այնտեղ պատմում է իր կենսագության եւ ազատազրկման մեջ ապրած կյանքի մասին, ինչպես նաեւ իր պետության եւ դրա դերի շուրջ մտորումների մասին։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հունվարի 13-ին, Ռուդոմինոյի անվան Ռուսաստանի արտասահմանյան գրականության պետական գրադարանում։ Խոդորկովսկու փոխարեն մրցանակը կհանձնվի նրա աղջկան՝ Անաստասիային։




























