Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված աշխատանքների ընթացքին: Սերգեյ Ասլանյանը նշել է, որ ներդրումային աշխատանքները հաջողությամբ ընթանում են ըստ նախանշված ժամկետների:

Կողմերը քննարկել են ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման եւ զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր: 

Վարչապետը կարեւորել է «Սիտրոնիկս»-ի հետ համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն փոխշահավետ եւ արդյունավետ կլինի: