2009 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 28.5 տոկոսով եւ կազմել է 3 մլրդ 570.8 մլն դոլար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 21.9 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 65 մլն դոլար, իսկ Եվրամիության երկրների հետ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 39,7 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 76 մլն դոլար:
«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության շուրջ 30 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին (որից 22.8 տոկոսը` Ռուսաստանին), 30,2 տոկոսը` Եվրամիության անդամ երկրներին, 7,1 տոկոսը` Չինաստանին, 4.8 տոկոսը` Միացյալ Նահանգներին, 4,5 տոկոսը` Թուրքիային:



























