Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԴՈՋ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «Ռենո»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գավառ-Ծաղկաշեն ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























