Հոլիվուդյան աստղ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության գերագույն կոմիսարի հատուկ ներկայացուցիչ Անջելինա Ջոլին Սիրիացի փախստականների հետ հանդիպելու համար ժամանել է Թուրքիա։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անջելինա Ջոլին Թուրքիա է ժամանել ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության գերագույն կոմիսար Անտոնիո Գուտերեսի հետ։
Ջոլին եւ Գուտերեսը սիրիացիա փախստականների վիճակին տեղում ծանոթանալու համար անվտանգության լայնածավալ միջոցառումների ներքո այցելել են Սիրիայի հետ սահմանակից Քիլիս նահանգում գտնվող ճամբար։
Նշենք, որ սա Անջելինա Ջոլիի երկրորդ այցն է Թուրքիայում սիրիացի գաղթականների ճամբարներ։





























