Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Արիեն Ռոբենը հույս է հայտնել, որ իր թիմակից Ֆրանկ Ռիբերին, այնուամենայնիվ, չի տեղափոխվի այլ ակումբ։

«Կարծում եմ, որ Ռիբերին գնահատում է այն առավելությունները, որ ունի „Բավարիայում։ Սա մեր երկրորդ տունն է։ Այստեղ հավաքված են տաղանդավոր խաղացողներ, եւ ես կարծում եմ, որ Ֆրանկը պետք է ի նկատի ունենա այս հանգամանքը“,-հայտարարել է Ռոբենը։

Ինքը՝ Ռիբերին, նշել է, որ „ Բավարիան“ ոչնչով չի զիջում այլ ակումբների, օրինակ՝ Մադրիդի „Ռեալին“։

»"Բավարիայի" պատմությունը թույլ չի տալիս նրան՝ նախանձել «Ռեալին»"- ասել է Ռիբերին։