«Իկիլիկյան» ՍՊԸ-ի տնօրեն, 31-ամյա Վահրամ Իկիլիկյանը  մահացել է: Նա այսօր` սեպտեմբերի 13-ին  ժամը 00.50-ի սահմաններում Երեւան ընթանալիս Արագածոտնի մարզում` Բավրա-Երեւան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվելով քարերին շրջվել  է ու տեղում մահացել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Արագածոտնի մարզի բաժնից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: