Վերջին շրջանում հաճախ էր խոսվում, որ Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջիովաննի Տրապատոնին կարող է գլխավորել Թուրքիայի ազգային հավաքականը՝ այդ պաշտոնում փոխարինելով պաշտոնանկ արված Ֆաթիհ Թերիմին: Սակայն իտալացի մասնագետը հերքել է այդ շշուկները:

«Այդ բոլոր լուրերը ճիշտ չեն, դրանք տարածում են գործակալները: Ես լիովին կենտրոնացել եմ Իռլանդիայի հավաքականի հետ իմ աշխատանքի վրա»,- ասել է Տրապատոնին: Ավելի վաղ այդ մասին ասել էր նաեւ նրա օգնական Մարկո Տարդելին:

Հիշեցնենք, որ Տրապատոնիի ղեկավարությամբ իռլանդացիները 2010թ. աշխարհի առաջնության հաջող ընտրական փուլ անցկացրին՝ թեպետ զիջեցին Ֆրանսիայի հավաքականին: Այդ խաղում, ի դեպ, կոպիտ մրցավարական սխալներ թույլ տրվեցին՝ հօգուտ ֆրանսիացիների: