Հայաստանի Վերահսկիչ պալատը մի շարք խախտումներ է հայտնաբերել առողջապահության ոլորտում, ինչի մասին նշել է նաեւ ՀՀ Ազգային Ժողովին ներկայացրած 2011 թ. տարեկան հաշվետվության մեջ:

Մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությունը «Առողջ եւ ներդաշնակ ընտանիք» ՀԿ-ի կատարած աշխատանքների կատարողականը  մասնակի է ընդունել, սակայն վճարումը կատարել է ամբողջությամբ: Արդյունքում` ավելի է վճարվել մոտ 43 մլն դրամ:

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը վերապատրաստման դասընթացներ է իրականացրել սահմանված ծավալից պակաս եւ ուշացումներով, սակայն ստացել է նախատեսվածից ավելի վճարում:  

«Առողջապահություն» հանդեսի խմբագրություն» ՓԲԸ-ն 2008թ. տպագրած գիտամեթոդական եւ հանրամատչելի հոդվածները ներկայացրել է որպես 2009թ. արդյունք, որի դիմաց ստացել է կրկնակի վճարում: